Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացիներ բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա

Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացիներ բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի ամենաբարձր կետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է O Globo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Ֆրանսիայի 28-ամյա երկու քաղաքացի արձանի ներսում են մնացել այն փակելուց հետո եւ դրա վրա բարձրացել օգոստոսի 23-ի վաղ առավոտյան: Այդ մարդիկ օգտագործել են աստիճաններ, որոնք գտնվում են արձանի մեջ եւ օգտագործվում են վերանորոգման աշխատանքների անցկացման համար. դրանցով կարելի Է բարձրանալ մինչեւ մոնումենտի ձեռքերն ու գլուխը: Կարգազանցներին նկատել Է պահակը, ինչից հետո նրանց ձերբակալել են, բայց 10 հազար ռեալ (մոտավորապես 1918 դոլար) գրավի դիմաց ազատ են արձակել:

Ինչպես հաղորդվում Է, ոստիկանությունը բռնագրավել Է բոլոր այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնք արվել են արձանից: Մոնումենտի կառուցումն ավարտվել Է 1931 թվականին, արձանի բարձրությունը, պատվանդանի հետ միասին, հաշվում Է 38 մետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]