Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է. Կապառոս  

Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է. Կապառոս

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ընտրանու առաջիկա մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն համարում է նույնպես ուժեղ, որքան Գերմանիայի ընտրանին է:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապառոսը:

«Մենք մեր բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի վրա: Գերմանիայի հավաքականի մասին կխոսենք այդ խաղից հետո միայն: Գերմանիայի հավաքականում այնքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որ նրանց մարզիչը մեծ ընտրության հնարավորություն ունի: Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է: Նրանք նույնիսկ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը: Հյուսիսային Մակեդոնիան ուժեղ է, նույնիսկ այնքան, որ կարող եմ ասել Գերմանիայի պես»,-ասաց մարզիչը:

Անդրադառնալով հավաքական չհրավիրված Նորբերտո-Բրիասկո Բալեկյանին` Կապառոսը շեշտեց, որ հարձակվողը չի հրավիրվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, քանի որ ըստ արգենտինական օրենքների ֆուտբոլիստը հետ Արգենտինա վերադառնալու դեպքում պետք է 14-օրյա կարանտին անցնի:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]