Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս. ԱԺ նախագահի ուղերձը

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս. ԱԺ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցման այս պատուհանի բացած հնարավորությունն այսօր մերն է, եւ պարտավոր ենք զարգացնել անկախության մտածելակերպի մշակույթը:

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս: Բայց մեր տոկունությունն ու կամքը մեզ երբեք չեն լքելու, մենք շարունակելու ենք ապրել ու արարել Անկախ Հայաստանում: Մեր խոնարհումն ու հարգանքը բոլոր ժամանակներում անկախության հռչակման համար պայքարած մարդկանց: Խաղաղություն եւ փառք Հայաստանի Հանրապետությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]