Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Զելենսկին Էրդողանին խնդրել է օգնել 100-ից ավելի Ղրիմի թաթարներին վերադարձնելու հարցում

Զելենսկին Էրդողանին խնդրել է օգնել 100-ից ավելի Ղրիմի թաթարներին 
վերադարձնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է աջակցել Ռուսաստանի Դաշնության կողմից պահվող ավելի քան 100 Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։ Էրդողանն իր հերթին նշել է, որ «Ղրիմյան» հարթակի ստեղծման առաջին իսկ օրերից Թուրքիան աջակցել և աջակցելու է հարթակի աշխատանքներին:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Ուկրաինային անկախության 30-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնել ուկրաինացի փրկարարների և հրշեջների` Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցության համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]