Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգում բնակվող հայուհին բարեգործական ծրագրեր է իրականացնում Սեւանի դպրոցներում  

Լյուքսեմբուրգում բնակվող հայուհին բարեգործական ծրագրեր է իրականացնում Սեւանի 
դպրոցներում

 

ԳԱՎԱՌ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երրորդ տարին է, ինչ Լյուքսեմբուրգում բնակվող Մարի Իսկենդերյանը սեպտեմբերի 1-ին ընդառաջ փորձում է թեթեւացնել սոցիալապես անապահով սեւանցի ընտանիքների հոգսը` նրանց կրտսեր դպրոցահասակ երեխաներին նվիրելով դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին  Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս տարի հաճելի ու սպասված նվերներին ավելացել են նաեւ սննդի փաթեթներ: Սեւանցիների  հետ արդեն բարեկամացած Մարին իր 4 զավակների հետ բարեսիրական հերթական ձեռնարկն է իրականացնում 50 երեխայի եւ 37 ընտանիքի համար:

«Լյուքսեմբուրգում իր երեխաների հետ կազմակերպելով համերգ` Մարին հանգանակված գումարով կատարել է անհրաժեշտ գնումներ, որի հասցեատերերը կրտսեր դպրոցահասակներն են եւ նրանց ընտանիքները: Ինչպես նշում է Մարին, ինքն իր օրինակով սովորեցնում է երեխաներին՝ լինել կարեկից եւ օգտակար, առավել ուշադիր շրջապատի նկատմամբ: Հերթական անգամ Մարիի եւ նրա ընտանիքի բարեսիրական ծրագրի շահառուներն իրենց հետ տուն տարան ոչ միայն անհրաժեշտ գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակ, սննդի փաթեթ, այլ նաեւ ջերմ խոսքեր ու ժպիտներ: Մարի Իսկենդերյանի եւ Սևանի համայնքապետարանի համագործակցությունը շարունակվում է»,- նշեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]