Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների

Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց 
նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հատվածում անդրադարձ կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրում նշված է, որ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և  տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝  ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»,- ասված է ծրագրում։

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]