Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանը վերահաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպելու պատրաստակամությունը    

Էրդողանը վերահաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպելու 
պատրաստակամությունը

 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևի՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում ապրող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև իր շահերը պաշտպանելու: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը խոսել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ 

«Անկախ նրանից, թե ով է իշխանությունն այդ երկրում, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին և´ լավ, և´ դժվարին ժամանակներում»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ողջունում է երկրում իշխանության գալուց հետո Թալիբանի առաջնորդների չափավոր և հավասարակշռված հայտարարությունները: 

Թուրքիայի  ղեկավարը հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: 

«Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ կարող ենք ընդունել Թալիբանի առաջնորդներին: Մենք այսօր նույնպես պատրաստ ենք»,- նշել է նա։ 

Ըստ Էրդողանի՝ Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կարող է ամրապնդել այդ երկրի նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում և հեշտացնել նրա գործը: 

Էրդողանը անդրադարձել է նաեւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության թեմային:

Նրա խոսքով ՝ Անկարան իր ծրագրերը կառուցում է «նոր իրողություններին» համապատասխան:

«Թուրքիան շարունակում է այս հարցի շուրջ բանակցությունները՝ ելնելով իրավիճակի զարգացումներից»,-հայտնել նա: 

Էրդողանի փոխանցմամբ՝ այս պահին, ընդհանուր առմամբ, Աֆղանստանից տարհանվել է Թուրքիայի 522 քաղաքացի: 

Երկրի ղեկավարը նաև հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս շաբաթվա վերջին կայանալիք բանակցությունների մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]