Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջերարդը խոսել է «Ալաշկերտի» դեմ խաղի մասին  

Ջերարդը խոսել է «Ալաշկերտի» դեմ խաղի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական «Ռենջերսի» գլխավոր մարզիչ Ստիվեն Ջերարդն անդրադարձել է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ առաջիկա խաղին:

«Մրցելու ենք ուժեղ թիմի հետ և չենք մտածում այլ խաղերի մասին: Մինչ պատասխան հանդիպումը պետք է փորձենք դրական արդյունքի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ջերարդը:

Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցի շոտլանդական Գլազգո քաղաքի «Ռենջերս» թիմի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 26-ին Երևանում: Եթե անգամ «Ալաշկերտը» պարտվի այս խաղում, թիմն արդեն իսկ իրավունք է նվաճել մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]