1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցանցահենները  գողացել են ԱՄՆ-ում T-Mobile-ի ավելի քան 40 մլն հաճախորդների տվյալները

Ցանցահենները  գողացել են ԱՄՆ-ում T-Mobile-ի ավելի քան 40 մլն հաճախորդների տվյալները

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կապի օպերատոր T-Mobile-ը հայտարարել է, որ ցանցահենները գողացել են իր ավելի քան 40 մլն գործող և պոտենցիալ օգտատերերի տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականի կայքը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Ըստ աղբյուրի՝ T-Mobile ընկերությունը հայտնել է, որ գողացված տվյալները ներառել են հաճախորդների անուն-ազգանունները, ծննդյան ամսաթվերն ու տարեթվերը, սոցիալական ապահովագրության համարները և տեղեկություններ վարորդական իրավունքի վերաբերյալ:

«Հատկանշական է, որ հեռախոսահամարները, բանկային հաշիվները, փին-կոդերը, գաղտնաբառերը կամ ֆինանսական տեղեկությունները նշված չեն եղել գործող կամ պոտենցիալ հաճախորդների այդ ֆայլերում», - նշված է T-Mobile-ի հայտարարության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]