Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ ԱԻՆ-ն Աբխազիայի քարանձավներից մեկից դուրս է բերել 1 տարի առաջ մահացած ռուս զբոսաշրջիկի դին

ՌԴ ԱԻՆ-ն Աբխազիայի քարանձավներից մեկից դուրս է բերել 1 տարի առաջ մահացած ռուս զբոսաշրջիկի դին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Աբխազիայում գտնվող քարանձավից հանել են 1 տարի առաջ մահացած ռուս զբոսաշրջիկի դին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Լև Քվիցինիան:

Ավելի վաղ, Ռուսաստանի քարանձավագետների միությունը դիմել էր Աբխազիայի ԱԻՆ-ին՝ խնդրելով աջակցել քարանձավից տղամարդու դիակի դուրսբերմանը, որը գտնվում է 1 100 մ խորության վրա:

Անձի մարմինը քարանձավում հայտնաբերվել է օգոստոսի 3-ին: Ավելի ուշ «Լիզա Ալերտ» որոնողական կազմակերպության հայտարարության շնորհիվ պարզվել է, որ այդ մարդը Սոչիի բնակիչ Սերգեյ Կոզեևն է, ով անհետացել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին:

Վերևկինի քարանձավը համարվում է աշխարհի ամենախորը քարանձավը, այն գտնվում է Արաբիկի սարահարթի վրա, որը Գագրայի լեռնաշղթայի մի մասն է։ Քարանձավի հայտնի մասի խորությունը 2212 մետր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]