Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում. Արտակ Բեգլարյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում. Արտակ Բեգլարյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է.

«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»:

 Օգոստոսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն էր արել, նշելով, թե իբր, իրենց հաշվարկներով, Լեռնային Ղարաբաղում բնակվում է 25 հազար քաղաքացի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության օգոստոսի 16-ի տարածած հաղորդագրության համաձայն`  ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից սկսած ապահովել են ավելի քան 58 000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց տեղաշարժը:

Ալիևը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, նրանց համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծի, բնականաբար, չհիշատակելով, թե ինչու մինչև այժմ հայեր չեն ապրում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութում, Շուշիում և մյուս այլ շրջաններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]