1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում

Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում 
համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանն այս մասին հայտեց Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում և մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ արտաքին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` միջխորհրդարանական կապերը ավանդաբար ակտիվ են եղել և մեծ տեղ են զբաղեցրել երկու երկրների հարաբերություններում:

«Զրույցի ընթացքում կարևորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը»,- հավելեց Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն համակարծիք են`առկա է տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ.

«Պատրաստվում ենք ձեռնարկել գործնական քայլեր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը»,- նշեց Գրիգորյանը:

ԱԳ նախարարի պարտականությունները  կատարող Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գործում է մուտքի առանց վիզաների ռեժիմը, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]