Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում կործանված ռուսական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները մահացել են

Թուրքիայում կործանված ռուսական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները 
մահացել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կործանված Бе-200 ինքնաթիռը այդ երկրում հրդեհների մարման նպատակով ուղարկվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք մահացել են:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է կրակի մարման աշխատանքներին մասնակցելուց հետո: Կործանման պահին ինքնաթիռում գտնվել են 5 ռուս զինծառայող և Թուրքիայի Հանրապետության 3 ներկայացուցիչ, ովքեր ռուսական կողմին ցույց են տվել հրդեհի օջախները:

Միջադեպի պատճառները պարզելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ջրի պաշարներ վերցնելուց հետո չի կարողացել բավարար բարձրություն հավաքել ու բախվել է ժայռերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]