Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսպանիան հայտարարել է ջրաքիսի ֆերմայում կորոնավիրուսի բռնկման մասին

Իսպանիան հայտարարել է ջրաքիսի ֆերմայում կորոնավիրուսի բռնկման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի իշխանությունները հայտարարել են ջրաքիսի բուծման ֆերմայում կորոնավիրուսի բռնկման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է տարածաշրջանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության ՝ իշխանությունները կենտրոնական կառավարությանը տեղեկացրել են կորոնավիրուսով վարակման օջախի գոյության մասին: Ֆերման գտնվում է Աբեգոնդո բնակավայրում: Այդ տնտեսությունում, որտեղ պահվում է 8 760 ջրաքիս, հայտնաբերվել է երեք վարակված կենդանի, պարզաբանել է տարածաշրջանի կառավարությունը:

Ավելի վաղ, ջրաքիսների շրջանում վարակ է հայտնաբերվել մի շարք երկրներում: Դանիայի իշխանությունները որոշում էին կայացրել ոչնչացնել բոլոր ջրաքիսներին՝ այդ կենդանիներից մարդկանց մուտացված կորոնավիրուսի փոխանցման վտանգի պատճառով:

Նման դեպքերի մասին հաղորդել են նաև Հունաստանը, Իտալիան, Ֆինլանդիան, Շվեդիան և այլ երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]