Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«տնՏեսակետ»: Հատուկ թողարկում. Արժութային քաղաքականությունը Լիխտենշտեյնի իշխան Հանս Ադամ 2-րդի պատկերացմամբ. «Արմենպրես» Փոդքաստ

«տնՏեսակետ»: Հատուկ թողարկում. Արժութային քաղաքականությունը Լիխտենշտեյնի 
իշխան Հանս Ադամ 2-րդի պատկերացմամբ. «Արմենպրես» Փոդքաստ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը ներկայացնում և վերստին անդրադառնում է փողի ունեցած դերին՝ այս անգամ արդեն ազգային դրամավարկային քաղաքականության իրականացման լույսի ներքո: Մասնավորապես, հատուկ թողարկման շրջանակներում Հայրապետյանը ներկայացրեց Լիխտենշտեյնի իշխան Հանս Ադամ 2-րդի հեղինակած «Աշխարհը երրորդ հազարամյակում» գրքի՝ ազգային արժույթին վերաբերող գլուխը: Ի լրումն նշենք, որ մեր հեղինակային փոդքաստաշարի հեղինակը կապվել է իշխան Հանս Ադամի հետ՝ գրքի թարգմանության իրավունքի ձեռք բերման խնդրանքով:

Հեղինակն արդեն իսկ ավարտին է հասցրել աշխատանքը, որը լիխտենշտեյնական «Վան Էք» հրատարակչության և ՀՊՏՀ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, պետք է հրատարակվի համալսարանի հրատարակչության կողմից: Վերադառնալով փոդքաստի թեմային նշենք, որ Հայրապետյանը դիտարկում է հնարավոր երեք սցենարներ՝ ազգային արժույթից հրաժարվելն ու օտարերկրյա արժույթի ընդունումը, միևնույն երկրում մի շարք արժույթների ազատ մրցակցությունը և վերջապես վերադարձը դեպի մետաղական արժույթներ:

Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքաստի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]