Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը

Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ 
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը հանդես է եկել հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով հատուկ զեկույցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արման Թաթոյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա նշել է, որ քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը:

«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ», - քննարկման ժամանակ ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]