Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 
Առաջինի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին  է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ, նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար:

Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է  հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները  և լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]