Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիտվան տուն վերադառնալ ցանկացող անօրինական միգրանտներին 300 եվրո գումար կվճարի

Լիտվան տուն վերադառնալ ցանկացող անօրինական միգրանտներին 300 եվրո գումար 
կվճարի

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիայի և Աֆրիկայի երկրներից Բելառուսի տարածքով Լիտվա եկած անօրինական միգրանտները, ովքեր կհամաձայնվեն տուն վերադառնալ, Լիտվայի իշխանությունների կողմից 300 եվրոյի չափ գումար կստանան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է այդ երկրի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության տնօրեն Էվելինա Գուձինսկայտեն:

«Օդանավակայանում՝ ինքնաթիռ մտնելուց առաջ այդ անձանց կանխիկ մեկանգամյա նպաստ կտրամադրվի 300 եվրոյի չափով»,- հայտնել է նա: Գուձինսկայտեն տեղեկացրել է, որ եթե նույն անձը կրկին հայտնվի Լիտվայում, ապա այլևս նման նպաստ ստանալու հնարավորություն չի ունենա:

Լիտվայի կողմից առաջարկվող այս գումարը զգալիորեն պակաս է այն թվից, որը անօրինական միգրանտները վճարում են իրենց՝ այդ երկիր զարտուղի ճանապարհներով հասցնելու դիմաց: ԶԼՄ տվյալներով՝ օրինակ Իրաքի շատ բնակիչների համար նման ճամփորդությունը արժե ավելի քան 10 հազար եվրո:

2021 թվականի ընթացքում Լիտվայի ու Բելառուսի սահմանին ձերբակալվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ, ինչը նախորդ տարվանից 50 անգամ շատ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]