1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե 
մեդալակիր է

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչ այս Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:

Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցում էր 17 մարզիկով:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]