Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փարիզում սանիտարական անցաթղթերի հակառակորդները շարժվել են դեպի Սահմանադրական խորհրդի շենք

Փարիզում սանիտարական անցաթղթերի հակառակորդները շարժվել են դեպի 
Սահմանադրական խորհրդի շենք

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում սանիտարական անցաթղթերի հակառակորդները երթ են սկսել դեպի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենք, որը օգոստոսի 5-ին հավանություն է տվել սանիտարական անցաթղթերի գործողության ընդլայնմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իրադարձությունների վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ցուցարարները հավաքվել են Պորտ Ռոյալ կայարանի մոտ, այնուհետև շարժվել դեպի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենք, որը հավանություն է տվել ընդլայնել սանիտարական անցաթղթերը գործողությունը, մասնավորապես, սրճարաններում, ռեստորաններում և առևտրի կենտրոններում:

Ցուցարարների շարասյունը երկու կողմից զսպում են ոստիկանության աշխատակիցները։

Սանիտարական անցաթղթերի գործողության ընդլայնումը կսկսի գործել օգոստոսի 9-ից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել է COVID-19-ով հիվանդացության տարածումը զսպելու համար մի շարք նոր սահմանափակող միջոցների մասին: Մասնավորապես, նա հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստումների կամ բացասական թեստի արդյունքների մասին վկայող սանիտարական անցաթղթերի օգտագործման պրակտիկայի ընդլայնման մասին, մասնավորապես, բարերում, ռեստորաններում, հեռավոր չվերթների գնացքներում եւ ինքնաթիռներում: Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարը նաեւ հայտնել է Ֆրանսիայում բժիշկների եւ հիվանդանոցների եւ ծերանոցների բոլոր աշխատողների համար պարտադիր պատվաստումների ներդրման մասին: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունների արդյունքում համապատասխան օրինագիծ է պատրաստվել, կիրակի օրը այն ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից:

Հուլիսի 21-ից սանիտարական անցաթղթերը, որոնք վկայում են կամ պատվաստում անցնելու կամ COVID-19-ի թեստի բացասական արդյունքի կամ հիվանդությունից հետո առողջանալու մասին, արդեն գործում են թանգարաններում, թատրոններում, կինոթատրոններում, փառատոններում, ատրակցիոնների զբոսայգիներում, ինչպես նաեւ 50-ից ավելի մասնակիցներով մշակութային բոլոր միջոցառումներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]