Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

Մեծ Բրիտանիայում հայտարարել են կորոնավիրուսի մասին փաստաթղթի անհետացման պատճառով հազարավոր մահերի մասին

Մեծ Բրիտանիայում հայտարարել են կորոնավիրուսի մասին փաստաթղթի անհետացման 
պատճառով հազարավոր մահերի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայում գտել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի 16 տարի առաջ կորած ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրել է The Independent-ը:

Վարակի տարածման հակազդման ռազմավարությունը մշակվել է դեռևս 2005 թվականին։ Այդ ժամանակ երկրի իշխանությունները վախենում էին SARS կորոնավիրուսից և նրա հարուցած ծանր սուր շնչառական համախտանիշից:

«Ես բացարձակ տեղեկություն չունեմ, թե ուր է այն այդ ժամանակ անհետացել»,- խոստովանել է ծրագրի ստեղծողներից մեկը:

Պարբերականը նշում է, որ փաստաթղթում պարունակվում էին ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հանձնարարականները, ինչպես նաև խոսվում էր հիվանդների հետ շփումներին հետևելու և անհատական պաշտպանության միջոցների պաշարների ավելացման անհրաժեշտության մասին:

Բացի այդ, ծրագիրը պարունակում էր առանձին կետ վարակի տարածման սպառնալիքի և այդ սցենարից խուսափելու եղանակների մասին, օրինակ, շինությունների արդյունավետ ախտահանման և օդափոխության միջոցով:

«Փաստաթուղթը  անտեսվել էր: Մենք կարող էինք փրկել տասնյակ հազարավոր կյանքեր», - մեջբերում է պարբերականը երկրի կառավարության նախկին գլխավոր գիտական խորհրդատու Դևիդ Քինգի հրապարակումը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]