Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի մնացած խաղերում կկիրառվի VAR համակարգը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի մնացած խաղերում կկիրառվի 
VAR համակարգը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման մնացած բոլոր խաղերում կկիրառվի VAR համակարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ տեսակրկնությունների VAR համակարգը կկիրառվի բոլոր խաղերում՝ սկսած 2021 թվականի սեպտեմբերից:

ՈՒԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների որակավորման խաղերում համակարգը կիրառելու նախաձեռնությունը հետաձգվել էր լոգիստիկ դժվարությունների և կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերի պատճառով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերին ևս երեք հանդիպում կանցկացնի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի հավաքականին: Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին: Հայաստանի հավաքականը առաջին 3 խաղերից հետո վաստակել է 9 միավոր և գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]