Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկացիների 53 տոկոսը հավանություն Է տալիս համավարակի դեմ պայքարում Բայդենի գործողություններին

Ամերիկացիների 53 տոկոսը հավանություն Է տալիս համավարակի դեմ պայքարում Բայդենի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի գործունեությանը կորոնավիուսի համավարակի դեմ պայքարի բնագավառում հավանություն Է տալիս ամերիկացիների 53 տոկոսը: Բացասաբար Է գնահատում 40 տոկոսը, վկայում են հասարակական կարծիքի հարցման, որն անցկացրել Է Քվինիպեկի համալսարանը (Քոնեքթիքութի նահանգ)՝ օգոստսի 4-ին հրապարակված արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսին այդ ոլորտում ԱՄՆ-ի վարչակազմի աշխատանքին հավանություն Է տվել համանման սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների 65 տոկոսը: Բացասական տեսակետ Է ունեցել հարցվածների 30 տոկոսը: «Ինչու՞ Է նախագահ Բայդենը կորցնում ամերիկացիների պաշտպանությունը: Այն իրավիճակում, երբ չպատվաստվածները դառնում են կորոնավիրուսի դելտա-տարբերակի զոհ, Սպիտակ տան լավատեսությունը, որը հայտարարել Է, թե ամենադժվարինն անցյալում Է, վաղաժամ Է»,- պարզաբանել Է համալսարանի հասարակական կարծիքի հարցումների մասնագեատ Թիմ Մելոյը:

Ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ի նախագահի գործունեությանը հվանություն Է տալիս ամեկրիկացիների 46 տոկոսը, հակառակ տեսակետին Է 43 տոկոսը: Դեմոկրատ Բայդենի տնտեսական քաղաքականությանը հավանություն Է տալիս հարցման մասնակիցների 43 տոկոսը, բացասաբար Է գնահատում 48 տոկոսը: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը հավանություն Է տալիս ամերկացինեզրի 42 տոկոսը, հավանություն չի տալիս՝ 44 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]