Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան-Հալեպ շաբաթական թռիչքը

Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան-Հալեպ շաբաթական 
թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան շաբաթական թռիչքը: «Ajnehat al-Sham» ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին:

«Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմինե Չիլաբոշյան-Պողիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սիրիական պատերազմից հետո Հալեպից Երևան կանոնավոր ուղիղ չվերթն առաջին անգամ է վերականգնվում: Մինչ այդ, Հալեպից Երևան գնալ ցանկացողները մեկնում  էին Դամասկոսից: Երևանից Հալեպ մեկնելու պարագայում կրկին Դամասկոսի օդանավակայանն էր ընտրվում: Սեպտեմբերից թռիչքները վերականգնելու դեպքում արդեն Հալեպից ուղիղ չվերթով Հայաստան գնալու հնարավորություն կլինի: Ակնկալվում է, որ Հալեպ Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքի աշխուժություն կլինի:  

Հալեպի օդանավակայանը կամաց-կամաց վերականգնում է ուղղությունները դեպի արտաքին շուկա: Սկզբնական շրջանում երկրի ներսում իրականացվում էին ներքին թռիչքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]