Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ. Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ 
և խորանալ.  Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությանը:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]