Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք անպայման հասնելու ենք ներքին խաղաղության. Սեյրան Օհանյան

Մենք անպայման հասնելու ենք ներքին խաղաղության. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանը շեշտում է՝ խաղաղությունն անհրաժեշտություն է, և անպայման հասնելու են ներքին խաղաղության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության քննարկմանը:

«Պատերազմը եղել է գործող քաղաքական իշխանության գործունեության պայմաններում: Անպայման քննիչ հանձնաժողովում և այլ տեղերում մենք պետք է քննենք, թե որոնք են պատերազմի պատճառները և այն խնդիրները, որ առաջացել են պատերազմի ժամանակ և հետո»,- ասաց Օհանյանը:

Նա հավելեց՝ պատերազմից հետո դժվարին պայմաններ են, և հարցադրումները պետք է լինեն ընդդիմության կողմից: Օհանյանը մեղադրեց իշխանությանը բոլոր ոլորտներում արդյունավետությունն իջեցնելու համար:

Սակայն նա նշեց. «Խաղաղությունն անհրաժեշտություն է: Եթե խոսում ենք ներքին խաղաղության մասին, մենք անպայման հասնելու ենք ներքին խաղաղության՝ ուզեք, թե չուզեք:  Միասնությունն է, որ հիմք է հանդիսանում առաջընթացի, սակայն այդ միասնության գաղափարն էլ ներքին երկփեղկվածության պատճառով մեզ մոտ խարխլվել է»:

Նա հավելեց՝ որքան էլ խոսք գնա Ադրբեջանի հետ խաղաղության մասին, այն պայմաններում, երբ հակառակորդը Հայաստանի սահմաններից ներս է գտնվում, միևնույն է, իրական խաղաղություն չի լինելու: «Պետք է մտածենք՝ ինչպես գնալ այդ խաղաղությանը, որոնք են դրա հիմքերը»,- ասաց Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]