Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Կարևորվել է Արցախի և Սյունիքի դերը հայոց պետականության համար. Արցախի ԱԳ նախարարը Սյունիքում հանդիպել է հայաստանյան և օտարերկրյա լրագրողներին

Կարևորվել է Արցախի և Սյունիքի դերը հայոց  պետականության համար. Արցախի ԱԳ 
նախարարը Սյունիքում հանդիպել է հայաստանյան և օտարերկրյա լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության և «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:

Արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։

Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետներն ու կարծիքները։

Նույն օրը ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու պետականաշինությանն առնչվող թեմաներ։

Երկուստեք կարևորվել է Արցախի և Սյունիքի դերն ու նշանակությունը հայոց  պետականության համար և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]