Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Երգչուհի Ռիհանան ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Երգչուհի Ռիհանան ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհանայի կարողությունը հասել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչի շնորհիվ նա ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ռիհանան շուրջ 1.4 մլրդ դոլար է վաստակել իր կողմից հիմնադրած Fenty Beauty բրենդի շնորհիվ, որի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է երգչուհուն:

Դեռ հունիսին Forbes-ը հայտնել էր, որ նա դարձել է ամենահարուստ կին երաժիշտը: Այդ ժամանակ Ռիհանայի կարողությունը գնահատվում էր 600 մլն ԱՄՆ դոլար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]