Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել. Արթուր Ալեքսանյան

Տոկիո-2020. Միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել. Արթուր Ալեքսանյան

ՏՈԿԻՈ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:

«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհել էր Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:

Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում հավաքականի մարզիչը, մասնավորապես, շեշտել էր. «Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: Բայց այդ մասին կխոսեմ հետո: Ես շատ եմ վրդովված»:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը, իսկ հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լրագրողական «խառը գոտիում» ասել է, թե պետք է ռուս լինել հաղթելու համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]