Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լրիվ պատվաստումը պաշտպանում է COVID-19-ի բոլոր տարբերակներից. Դեղերի եվրոպական գործակալություն

Լրիվ պատվաստումը պաշտպանում է COVID-19-ի բոլոր տարբերակներից. Դեղերի 
եվրոպական գործակալություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրիվ պատվաստումը կորոնավիրուսից, այդ թվում և դրա «դելտա» տարբերակից պաշտպանվելու առանցքային տարրն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Դեղ եվրոպական գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:

«Եվրամիությունում հաստատված պատվաստանյութերից յուրաքանչյուրով լրիվ պատվաստումն ապահովում է հիվանդության ծանր ընթացքից կամ կորոնավիրուսային մահից պաշտպանության բարձր մակարդակ՝ այդ թվում և դրա «դելտա» տարբերակից: Պաշտպանության ամենաբարձր մակարդակ գրանցվում է, երբ պատվաստանյութի վերջին դեղաչափի ներարկումից բավականաչափ ժամանակ է անցել՝ 7-14 օր»,- նշվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունները հորդորել են բոլորին, ովքեր դեռևս չեն պատվաստվել, ընդունել անհրաժեշտ դեղաչափերը, իսկ եվրոպական երկրների իշխանություններին կոչ են արել վերանայել առաջին և երկրորդ դեղաչափերի ներարկման միջև ժամանակահատվածի հնարավորինս կրճատման հնարավորությունը, մասնավորապես, ռիսկային խմբում գտնվող անձանց համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]