Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին աջակցած ընկերություններին ու անհատներին

Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին 
աջակցած ընկերություններին ու անհատներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած մի շարք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատերազմի ծանր ու պատասխանատու օրերին համայնքի կողքին կանգնելու համար:

«2020 թվականին, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, մենք առնչվեցինք նաև պատերազմին: Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ինչ մեծ ծավալի աշխատանք կատարվեց այդ օրերին թիկունքում, ինչը հնարավոր դարձավ նաև բազմաթիվ նվիրյալների շնորհիվ, ովքեր կանգնեցինք համայնքի, երևանցիների ու այդ օրերին Երևան տեղափոխված արցախցիների կողքին: Այդ միասնությունը, որ մենք զգացինք, շատ կարևոր էր: Վստահ եմ՝ անհրաժեշտության դեպքում դուք նորից կդառնաք համայնքի աջակիցն ու գործընկերը: Մենք պետք է ուժեղանանք, կանգնենք ոտքի և վերականգնենք մեր պետության հզորությունը, ինչը հնարավոր է միայն միասնական ջանքերով»,- ընդգծել է քաղաքապետը:

Ըստ աղբյուրի՝ Արցախի դեմ ծավալված ագրեսիայի ընթացքում Երևանին ցուցաբերած աջակցության համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել քաղաքապետարանում հյուրընկալված կազմակերպությունների ներկայացուցիչներին ու անհատներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]