1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար

Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Վահան Հունանյանը ծնվել է 1986թ․ նոյեմբերի 19-ին, Երևանում։

Կրթություն և վերապատրաստում`

2004-2008թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը՝ ֆիզիկոս, բակալավր,

2011-2013թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, որակավորումը՝ եվրոպագետ, մագիստրոս,

2011-2012թթ․ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց, Դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթաց,

2012թ․ Մեդիայի ու հաղորդակցության դասընթաց ճգնաժամային կառավարման ոլորտում (Շպից),

2012թ․ Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականությունը․ հիմնական միտումները ու գերակայությունները (Մոսկվա),

2019թ․ Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակ ու եռամսյա հետազոտական աշխատանքներ (Վարշավա):

 

Աշխատանքային գործունեություն` 

2012-2013թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ,

2013-2017թթ. Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդ, ապա` երրորդ քարտուղար,

2017թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության երրորդ քարտուղար,

2017-2018թթ․ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) ցանցային համագործակցության պատասխանատու,

2018-2020թթ․ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հրավիրյալ դասախոս,

2018-2020թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար,

2020-2021թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական,

2021թ․ օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:

 

Պարգևներ՝

ՀՀ վարչապետի հուշամեդալ։

 

Օտար լեզուների իմացություն`

անգլերեն, ռուսերեն, լեհերեն։

 

Ընտանեկան կարգավիճակ՝

ամուսնացած չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]