Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունը եվրոպական երկրներին օգնություն ցույց կտա անտառային հրդեհների դեմ պայքարում

Եվրամիությունը եվրոպական երկրներին օգնություն ցույց կտա անտառային հրդեհների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն աջակցություն ցույց կտա Իտալիային, Հունաստանին, Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ավերիչ հրդեհների մարման գործում, որոնք տարածվել են Միջերկրական ծովի եւ Արեւմտյան Բալկանների տարբեր տարածաշրջաններում: Այդ մասին ասված Է Եվրախորհրդարանի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է հայտարարության մեջ, Իտալիայի տուժած շրջանների օգնության համար երկու հրշեջ ինքնաթիռ Է ուղարկվում Ֆրանսիայից: Հրդեհների դեմ պայքարում օգնության համար Կիպրոսից Հունաստան կժամանեն նաեւ երկու հրշեջ ինքնաթիռ եւ մի խումբ հրշեջներ՝ գետնից մարմանը մասնակցելու համար: Չեխիան եւ Նիդեռլանդներն Ալբանիա կուղարկեն մեկական ուղղաթիռ, որոնք տեղի փրկարարական բրիգադներին հրդեհների մարման գործում օգնություն ցույց կտան հանրապետության դժվարամատչելի շրջաններում:

Բացի դրանից 45 սլովակցի հրշեջներ կմասնակցեն փրկարարական գործողություններին Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում, որտեղ նույնպես երկրի մի շարք տարածաշրջաննեում հրդեհներ են մոլեգնում: Ավելի վաղ Եվրամիությունը ձեռնամուխ Է եղել իր տնտեսության օպտիմալացմանը հնարավոր համակարգային բնական աղետների պատրաստվելու համար, որոնց պատճառը կլիմայի գլոբալ փոփոխությունն Է: Եվրահանձնաժողովը մշակել Է ԵՄ-ում ենթակառուցվածքի եւ Էներգետիկայի օբյեկտների հուսալիության բարձրացման հատուկ կանոնակարգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]