Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 աճյուն

Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 4-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայության կայքից տեղեկացնում են, որ հայտնաբերվել է 1 հայ զինծառայողի աճյուն:

ԱԻՊԾ-ից հայտնում են նաև, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1630 աճյուն:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]