1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանում մեկնարկել Է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը

Վրաստանում մեկնարկել Է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել Է տեղական իշխանությունների մարմիններում ընտրություններին նվիրված նախընտրական միջոցառումների ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Դրանցում երկրի բնակիչները քաղաքապետեր եւ տեղական խորհրդակցական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներ կընտրեն 64 քաղաքներում ու շրջաններում: Արդեն այսօրվանից Վրաստանում ընդհուպ մինչեւ քվեարկության օրն արգելված Է այն ծրագրերի եւ նախագծերի իրագործումը, որոնք հաշվառված չեն երկրի բյուջեում, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ կառավարության կամ պետական գերատեսչությունների գովազդային հոլովակների ցուցադրությունը իրագործվող կամ պլանավորվող նախագծերի մասին:

Նաեւ մինչեւ հոկտեմբերի 2-ն արգելված Է բարձրացնել կենսաթոշակները, սոցիալական կամ պետությունից ստացվող մյուս վճարումները: Ուժի մեջ են մտնում հասարակական կարծիքի արդյունքների հրապարակումների հատուկ կանոնները, որոնք գործելու են մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը եւ դրանից երկու ամիս անց: Բացի այդ, կուսակցություններն իրավունք չունեն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ իրենց ներկայացուցչին հետ կանչել ԿԸՀ-ից, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]