Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինսկի մարզում մեկ օրում երկու անգամ այրվել է դեռ չհնձած ցորենը

Մինսկի մարզում մեկ օրում երկու անգամ այրվել է դեռ չհնձած ցորենը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի մարզում մեկ օրում երկու անգամ այրվել Է ցորենը: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հաղորդել են Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օգոստոսի 3-ին 12:15-ին ԱԻՆ-ում հաղորդագրություն Է ստացվել Կրուպսկիի շրջանի Կուտա գյուղի մերձակայքում գտնվող «Ագրոկոմբինատ «Դերժինսկի» բաց բաժնետիրական ընկերության (ԲԲԸ) դաշտում չհնձած աշնանացան ցորենի բռնկվելու մասին: Այրվելու հետեւանքով ոչնչացել Է 0,0015 հեկտար ցանքատարածություն: ԱԻՆ-ի եւ տնտեսության աշխատողները փրկել են 106 հեկտար ցանքատարածություն»,-պատմել են մամուլի ծառայությունում:

Այդ նույն օրը տեղական ժամանակով 15:02-ին հաղորդել են Մինսկի շրջանի Պապեռնյա գյուղի մերձակայքում գտնվող «Մինսկի 1-ին թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ի դաշտում չհնձած ցորենի բռնկման մասին: Դրա հետեւանքով ոչնչացվել Է 0,2 հեկտար ցանքատարածություն: ԱԻՆ-ի եւ տնտեսության աշխատողները փրկել են 5 հեկտար ցանքատարածություն: Տուժածներ չկան: Բռնկումների պատճառը պարզվում Է, հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]