1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերն ավելի քան 270 թալիբների են ոչնչացրել

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերն ավելի քան 270 թալիբների են ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերը (ANDSF) վերջին մեկ օրվա ընթացքում երկրի 16 նահանգներում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման առնվազն 274 զինյալների, եւս 119-ը վիրավորվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Թալիբան»-ի երկու հարյուր յոթանասունչորս ահաբեկիչներ են սպանվել եւ 119-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում… վերջին 24 ժամվա ընթացքում»,-ասվում Է պաշտպանության նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Անցյալ շաբաթ հաղորդվել Է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաեւ մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում: Անկայունությունը երկրում աճում Է մինչեւ սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին:

2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]