Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 4233-ով

 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 4233-ով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 4233-ով:

Մահացել Է 38 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 432 հազար 903 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 1934 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 390 հազար 827 հիվանդ, մահացել Է 5948-ը:

Մեկ օրում արվել Է 45 հազար 229 թեստ, այդ թվում 26 հազար 469-ը՝ հակագենի եւ 18 հազար 760-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 9,36 տոկոս, վերջին 14 օրում՝ 7,65 տոկոս, վերջին յոթ օրում՝ 8,35 տոկոս: Պատվաստումներ Է ստացել 542 հազար 639 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 16 հազար 852 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 46 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6200, քովիդ-հյուրանոցներում՝ 2297 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]