Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոնից ավելի պատաստանյութ Է ուղարկել ավելի քան 60 երկրներ

ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոնից ավելի պատաստանյութ Է ուղարկել ավելի քան 60 երկրներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոն չափաբաժնից ավելի պատաստանյութ Է նվիրաբերել եւ ուղարկել աշխարհի ավելի քան 60 երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը:

Պատրաստուկները հատկացվել են պահուստների ավելցուկից, որոնք գոյացել են ԱՄՆ-ում պատվաստման տեմպերի դանդաղման ֆոնին: Դրա իրավունքն ունեցող 12-ից բարձր տարիքի մոտավորապես 90 մլն ամերիկացիներ դեռ պատաստանյութի ոչ մի չափաբաժին չեն ստացել: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել Է այն պլանները, որոնց համաձայն օգոստոսի վերջին ԱՄՆ-ը կսկսի Pfizer պատաստանյութի 500 մլն չափաբաժին մատակարարումները, որոնք պետք Է մինչեւ 2022 թվականի հունիս բաշխեն ցածր մակարդակով եկամուտ ունեցող 100 երկրների միջեւ:

Հունիսին Սպիտակ տունը հրապարակել Է այն երկրների ցուցակը, որոնք պետք Է կորոնավիրուսի դեմ 55 մլն չափաբաժին պատաստանյութ ստանան Բայդենի այն խոստմանը համապատասխան, ըստ որի ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին տրամադրվելու Է 80 միլիոն չափաբաժին պատաստանյութ: Բայդենը նաեւ ընդգծել Է, որ Վաշինգտոնի ռազմավարությունը մյուս պետություններում կորոնավիրուսի տարածման դանդաղեցումն Է:

Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին նվիրաբերել Է ավելի շատ պատվաստանյութ, քան ամբողջ աշխարհն ընդհանուր առմամբ: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման եւ դրա հետ կապված մահվան դեպքերի թվի աճ, ինչը տագնապ Է առաջացնում ամերիկյան իշխանությունների մոտ: Այդ ժամանակաշրջանում հոսպիտալացումների թիվն ավելացել Է 41 տոկոսով, իսկ մահերի թիվն ավելացել Է՝ հասնելով օրական 300-ի (25 տոկոսով), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]