Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դամասկոսում պայթեցրել են զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը

Դամասկոսում պայթեցրել են զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստսի 4-ին Դամասկոսում պայթեցվել Է սիրիացի զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը՝ Մասաքին Էլ Խարասի շրջանում: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, ահաբեկչական գործողության հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, նրանց թիվը չեն հայտնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության կայքում զետեղված լուսանկարում երեւում Է, թե ինչպես Է պայթյունի վայրից սեւ ծխի թանձր սյուն բարձանում երկինք: Նման վերջին միջադեպը Սիրիայի մայրաքաղաքում տեղի Է ունեցել 2019 թվականի հունիսի 27-ին՝ քաղաքի արեւմուտքի Մեզաա ավտոմյարուղում:

Այն ժամանակ, ոստիկանական վարչության տվյալներով՝ վիրավորվել են մի կին եւ մի աղջիկ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Պայթուցիկ սարքը դրված Է եղել կայնաված ավտոմոբիլի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]