Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջին կիսամյակի աշխատանքները

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ամփոփվել են Բնապահպանության և 
ընդերքի տեսչական մարմնի առաջին կիսամյակի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ օգոստոսի 3-ին ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, տեսչական մարմնի ղեկավար կազմը և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

«Ներկայացվել  են տեսչական մարմնի 2019, 2020, 2021 թվականների նույն ժամանակահատվածում կատարողականի ամփոփ ցուցանիշները, քննարկվել են տեսչական մարմնում աշխատանքների կազմակերպման  հետ կապված առկա խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am