Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Մեր ծանրամարտիկներն այսօրվանից սկսած նախապատրաստվում են Փարիզի Օլիմպիական խաղերին. Վիգեն Խաչատրյան

Տոկիո-2020. Մեր ծանրամարտիկներն այսօրվանից սկսած նախապատրաստվում են 
Փարիզի Օլիմպիական խաղերին. Վիգեն Խաչատրյան

ՏՈԿԻՈ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ Սիմոն Մարտիրոսյանը հենց առաջիկայից սկսելու է նախապատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին:

«Մենք 2 կգ առավելություն ունեինք պոկում վարժությունում: Եվ ամեն ինչ այս կյանքում հենց այնպես չի լինում: Ամեն ինչ իր հետքը թողնում է: Ապրի´ Սիմոնը: Մենք գոհ ենք: Փառք Աստծո, որ ամեն ինչ այս կերպ վերջացավ: Այսօր մեր բաժինն այս էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Նա առանձնացրեց, որ եթե այս խաղերը լինեին մեկ տարի առաջ, ապա Սիմոնն այլ արդյունք կգրանցեր:

«Մենք այսօրվանից սկսած նախապատրաստվում ենք Փարիզի Օլիմպիական խաղերին»,- շեշտեց նա:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, այնուհետ` 195, որը Օլիմպիական խաղերի համար ռեկորդային քաշ է, և երրորդ մոտեցմանը պատվիրեց 198 կգ, սակայն չբարձրացրեց այն:  Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 228 կգ-ից և կարողացավ այն պահել գլխավերևում: Հետո չբարձրացրեց 238 կգ կշռող ծանրաձողը. վերջին մոտեցման ժամանակ ևս Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել նույն քաշը:   Երկամարտի 423 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը կրկին երկրորդն է ՕԽ-ում: Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]