1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ 
շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում ասված է.

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։

Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն։ Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում։

Ձերդ Գերազանցություն, ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել իմ խորին հարգանքը և մաղթել Ձեզ և եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]