Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը 2020 թականին հասել է ռեկորդային մակարդակի

Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը 2020 թականին հասել է ռեկորդային մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի՝ 100 տարեկանից բարձր տարիքի բնակիչների թիվը 2020 թվականին հասել Է ռեկորդային ցուցանիշի վերջին տասը տարվա ընթացքում եւ կազմել Է 20 465: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել Է Վիսբադենի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ այդ մեծությունը 3 523-ով ավելի Է, քան արձանագրվել Է 2019 թվականին:

«Վերջին տասը տարվա ընթացքում երբեք այդքան շատ մարդիկ չեն եղել 100 տարեկանից բարձր տարիքային խմբում»,- պարզաբանել են վիճակագրական գերատեսչությունում:

Դրա հետ մեկտեղ ճշտվում Է, որ այդ տարիքային խմբի անձանց բաժինն անցյալ տարի 2011 թվականի համեմատությամբ (0,018 տոկոս) նույնպես ավելացել Է 0,025 տոկոսով բնակչության ընդհանուր թվաքանակում: Բացի դրանից, գերատեսչությունում նշել են, որ 100 տարեկանից բարձր կանանց թիվը գործնականում քառապատիկ ավելի Է, քան տղամարդկանցը: Մասնավորապես, ԳԴՀ-ի 20 465 բնակիչների մոտավորապես 80 տոկոսը կազմել են (16 454) կանայք: Գերմանիայի բնակչությունը շուրջ 83 միլիոն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]