Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի գծով ԱՄՆ-ի հետ շփումների պատրաստակամության մասին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի գծով ԱՄՆ-ի հետ շփումների պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ Է ամերիկացիների հետ հակաահաբեկչության գծով շփումներին, այդ թվում՝ Աֆղանստանի համատեքստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հարցերի դեպարտամենտի (ՆՄՍԴ) ղեկավար Վլադիմիր Տարաբրինը:

«Ինչ վերաբերում Է ամերիկացիների հետ հակաահաբեկչության գծով շփումներին, այդ թվում՝ Աֆղանստանի գործերի համատեքստում, մենք բաց ենք այդպիսի փոխգործակցության համար, բայց դրանում չենք կարող ավելի շատ շահագրգռված լինել, քան մեր գործընկերները»,-հայտարարել Է Տարաբրինը: Նա հիշեցրել Է, որ 2018-2019 թվականներին Վաշինգտոնի հետ լիարժեք միջգերատեսչական երկխոսություն Էր ստեղծվել հակաահաբեկչության հարցերի ամբողջ սպեկտրով, սակայն այդ ձեւաչափով աշխատանքն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ դադարեցվեց մտացածին պատրվակով: ՆՄՍԴ-ի ղեկավարը նշել Է, որ Մոսկվան, այդուամենայնիվ, շարունակում Է հակաահաբեկչության պետդեպարտամենտի հետ պրագմատիկական գործակցությունն այնտեղ, որտեղ դա համապատասխանում Է ԱՄՆ-ի գործնական շահերին, մասնավորապես, միջազգային հարթակներում:

«Մեր կողմից, փոխադարձ շահագրգռության պայմանով, պատրաստ ենք հակաահաբեկչական համագործակցության շարունակմամբ, այդ թվում՝ աֆղանական հարցի շուրջ կարծիքների փոխանակումը ինչպես երկկողմ հիման վրա, այնպես Էլ բազմակողմ ձեւաչափերի շրջանակներում»,-ընդգծել Է Տարաբրինը:

Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտվության բանակցությունները: 2020 թվականին Վաշինգտոնը եւ թալիբների ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո, սակայն արդեն հաջորդ տարի առճակատումը կտրուկ սրվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]