Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 ԱՄՆ-ն սկսում է սառը պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ռազմածովային զինավարժանքները

 ԱՄՆ-ն սկսում է սառը պատերազմի ժամանակներից ի վեր խոշորագույն ռազմածովային 
զինավարժանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն օգոստոսի 3-ին սկսում Է վերջին 40 տարվա ընթացքում խոշորագույն ռազմածովային զինավարժանքները՝ 36 նավերի եւ Ծովային հետեւակի զորակազմի մասնակցությամբ 17 ժամային գոտիներում: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունն իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Large Scale Exercise (LSE) 2021 զինավարժանքները մեր հակառակորդներին կցուցադրեն, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պահպանում են մարտական պատրաստականության բարձր մակարդակը Երկրագնդի տարբեր անկյուններում ներկայության շնորհիվ, այլ ոչ թե չնայած դրան»,- կարծում Է Միացյալ Նահանգների նավատորմի հրամանատարությունը: Նշվում Է, որ զինավարժանքները տեղի կունենան 17 ժամային գոտիներում, դրանց կմասնակցեն (նավատոմերի) հինգ ռազմածովային միավորումներ եւ ԱՄՆ-ի Ծովային հետեւակի զորակազմի երեք Էքսպեդիցիոն ջոկատներ:

Զորավարժություններին, որոնք կտեւեն երկու շաբաթ, ներգրավված են 36 նավեր, այդ թվում ավիակիրներ եւ սուզանավեր: Ինչպես գրում Է Stars and Stripes թերթը, այդ զինավարժանքները պետք Է ցույց տան ամերիկյան զինված ուժերի ունակությունը «միաժամանակ գլուխ հանելու մարտահրավերներից» Համաշխարհային օվկիանոսի միմյանցից առանձին մասերում , այդ թվում Սեւ, Միջերկրական, Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում: «LSE 2021-ը կստուգի մարտավարական եւ ռազմավարական մակարդակներում տարբեր ռազմածովային գործողությունների իրականացման՝ մեր հրամանատարների ունակությունները:

Մասնակցության Է ներգրավված Ծովային հետեւակի զորակազմը, ինչը կցուցադրի մեր նավատորմի հնարավորություններն իրականացնելու համատեղ գործողություններ ինչպես բաց օվկիանոսում, այնպես Էլ ափամերձ ջրերում»,- հայտարարել են Վեցերորդ նավատորմի հրամանատարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]