Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանն այժմ ունի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալները. նա նվաճեց արծաթե մեդալ

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանն այժմ ունի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալները. 
նա նվաճեց արծաթե մեդալ

ՏՈԿԻՈ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևի հետ: Դեռևս նախորդ օրը Ալեքսանյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում մկանային վնասվածք էր ստացել: Գոտեմարտի մեկնարկում վնասվածքը զգացնել տվեց: Ալեքսանյանն ի վերջո զիջեց 5:1  հաշվով և դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի եռակի և Եվրոպայի առաջնության հնգակի հաղթող է:

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]