Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն

Տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն

 ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:

Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան):

Միջոցառմանը մասնակցել են KFOR հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Գյունտեր Շոպֆը, KFOR գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Մեյերը, ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Մարկ Ստոունտոնը, շուրջ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Հայկական զորահանդեսը ղեկավարել է 33-րդ զորախմբի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Եղիազարյանը:

Բրիգադի գեներալ Գ. Շոպֆը բարձր է գնահատել հայկական 33-րդ զորախմբի ծառայությունը` որակելով այն որպես արհեստավարժ, պատասխանատու և պարտաճանաչ: Նա նաև շեշտել է, որ 33-րդ զորախումբը Կոսովո է ժամանել Հայաստանի համար բավական ծանր ժամանակաշրջանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ԶՈւ արհեստավարժությունն ու բարձր մակարդակը:

Արարողության ավարտին KFOR հրամանատարությունը  հայկական 33-րդ զորախմբի զինծառայողներին պարգևատրել է մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]