Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արշակյանն ԱԺ շենքում լրագրողների աշխատանքի հետ կապված փոփոխությունը սահմանափակող գործողություն չի համարում

Արշակյանն ԱԺ շենքում լրագրողների աշխատանքի հետ կապված փոփոխությունը 
սահմանափակող գործողություն չի համարում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանը խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման հետ կապված փոփոխությունները համարում է ոչ թե սահմանափակման, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին ի պատասխան՝ վստահեցնելով, որ իրենց խմբակցությունից յուրաքանչյուրն ազատ է շփվել լրագրողների հետ:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ լրագրողները մշտապես ազատ շրջել են ԱԺ միջանցքներում, շփվել են պատգամավորի հետ, իսկ այսօր սահմանափակվել է նրանց տեղաշարժը: «Որքան տեղյակ եմ, պատրաստվում եք էլ ավելի սահմանափակել»,- ասաց նա ու հետաքրքրվեց, թե արդյոք Հակոբ Արշակյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում չի՞ պատրաստվում վերանայել լրագրողների տեղաշարժի սահմանափակումները:

Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Այն փոփոխությունները, որոնք այժմ կատարվում են լրագրողների աշխատանքի հետ կապված, ըստ էության, ոչ թե սահմանափակման, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություններ են: Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է լինելու և ազատ է շփվել լրագրողների հետ թե ԱԺ տարածքում, թե այն տարածքում, որը հատկացված է լինելու ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների համար»:

Արշակյանը նշեց, թե կազմակերպվածության այդ գործողությունը, որը պետք է տեղի ունենա, ինքը լրագրողների գործունեության սահմանափակում չի համարում, քանի որ լրագրողներն ազատ են լինելու նյութեր գրել, պատգամավորների հետ շփվել: «Դրանք ինստիտուցիոնալ սահմանափակումներ են աշխատանքի կազմակերպման համար: Կարծում եմ, այնքան էլ տեղին չէ այն որակումը, թե մենք փորձում ենք սահմանափակել լրագրողների գործունեությունը»,- ասաց նա:

Օգոստոսի 2-ից խորհրդարանի շենքում լրագրողները տեղաշարժի որոշ սահմանափակումներ ունեն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել է, որ ներդրվելու է նոր համակարգ, խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար հատկացվելու է առանձին երկու սենյակ, ճեպազրույցների վայր, միայն այդտեղ են անցկացվելու ճեպազրույցները, հարցազրույցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]