Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխանցումը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի 
թմրամիջոցների փոխանցումը

 ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Կ. Վ.-ի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա. Ա.-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Զննության ընթացքում ոչինչ չեն հայտնաբերել: Ծառայողներն Ա. Ա.-ի հետ իրականացրել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ հետանցքից հանել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 5,02 գրամ քաշով հերոին տեսակի, 5,91 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի և 3,86 գրամ քաշով մարիխուանա  տեսակի թմրամիջոցներին նմանվող առանձնացված զանգվածներ: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]